Օքրուաշվիլիին դեռ չեն վերադարձնի

07/12/2007

Գերմանական արդարադատությունը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին արտահանձնելու գործընթացի ձգձգման իրավաբանական բնույթի պատճառներ չունի: Այդ մասին հաղորդել է ԷՖԷ գործակալությունը՝ վկայակոչելով Բեռլինի դատարանը: Օքրուաշվիլին Վրաստանի իշխանությունների խնդրանքով ձերբակալվել էր անցած շաբաթ: Դատարանում նշել են, որ նա կալանքի տակ կգտնվի այնքան ժամանակ, քանի դեռ վրացական կողմը Գերմանիա չի ուղարկի բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են արտահանձնումն իրականացնելու համար: