Վրաստանի իշխանությունները մտադիր են վերաբացել «Իմեդի» հեռուստակայանը: Երկրի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն դիմել է գլխավոր դատախազին՝ առաջարկելով երկօրյա ժամկետում վերադարձնել հեռուստակայանին պատկանող գույքը եւ լիցենզիան: «Երկու օրից «Իմեդիի» աշխատողներն ի վիճակի կլինեն մտնել իրենց սենյակները եւ նախապատրաստվել հեռարձակումների վերսկսմանը»,- հայտարարել է Բուրջանաձեն: Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմության նոյեմբերի 7-ի հանրահավաքից հետո այդ երկրի իշխանությունները դադարեցրել էին «Իմեդի» հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը՝ պնդելով, թե այն իշխանափոխության կոչեր է հնչեցնում: