Պենտագոնի ղեկավարի նախկին առաջին տեղակալ եւ Համաշխարհային բանկի նախկին նախագահ Փոլ Վուլֆովիցը վերադառնում է Ջորջ Բուշի վարչակազմ: «Նյուսուիկ» հանդեսի տվյալներով՝ Վուլֆովիցը համաձայնել է Կոնդոլիզա Ռայսի առաջարկությանը՝ գլխավորելու Պետդեպարտամենտին կից գործող Միջազգային անվտանգության խորհրդակցական հանձնաժողովը: 18 հոգուց բաղկացած հանձնաժողովն օգտվում է մեծ գաղտնիության հետախուզական տեղեկատվությունից եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի համար հանձնարարականներ է պատրաստում մի շարք ռազմավարական ուղղությունների վերաբերյալ: