Էրոտիկ ցուցադրություն՝ Ազգային գրադարանում

05/12/2007

Այսօր Ֆրանսիայի Ազգային գրադարանն առաջին անգամ այցելուներին կցուցադրի էրոտիկ ստեղծագործությունների իր հսկայական հավաքածուն։ Կցուցադրվեն էրոտիկ եւ պոռնոգրաֆիկ գրքերը, նկարները, պաստառները։ Այդ հավաքածուն մինչ այդ փակի տակ է եղել եւ կրել է «Դժոխք» խորագիրը։ Իսկ այսօրվանից հավաքածուն կարող են տեսնել բոլոր ցանկացողները։ Ցուցադրված կլինեն մարկիզ դը Սադի ձեռագրերը, Շարլ Բոդլերի նկարները, բազմաթիվ լուսանկարներ, որոնք արել են ֆրանսիացի լուսանկարիչները։ Կցուցադրվեն նաեւ անգլիական սադիստական վեպերի ձեռագրերն ու կտավները։ Ֆրանսիայի իշխանությունները վստահ են, որ ցուցադրությունը ոչ մի կերպ չի «հարվածի» ֆրանսիացիների բարոյական նկարագրին, սակայն որոշում են կայացրել՝ միայն 16 տարեկանից բարձր անձանց թույլ տալ դիտել ցուցադրվող նմուշները։ Իսկ Փարիզի մետրոյի կայարաններից մեկում էլ այդ նույն ցուցանմուշների կրկնօրինակները կկախվեն պատերին ու կուղեկցեն ուղեւորներին մեկ կանգառից մյուսը։