Հայտնի բրիտանացի ռեժիսոր Ալան Պարկերը պատրաստվում է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի մասին ֆիլմ նկարահանել: Հայտնի մարդկանց կենսագրության էկրանավորումը շատ մոդայիկ է դարձել, վերջին հսկայական ծախսերով արված ֆիլմերից են միլիոնատեր Հովարդ Հյուզի մասին պատմող «Օդագնացը», Ռեյ Չարլզին նվիրված «Ռեյը», հեքիաթային կերպար Պիտեր Պենի ստեղծող Ջեյմս Բարրիի կյանքի էկրանավորումը: Այժմ Ալան Պարկերը նյութեր է հավաքում ու փորձում հնարավորություն գտնել Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանում նկարահանելու համար: Ալան Պարկերն ասել է. «Այն պահը, երբ Գագարինը տիեզերք դուրս եկավ, շոկ առաջացրեց ամերիկացիների մոտ: Ամերիկացիներն աներեւակայելի գումարներ էին ծախսում տիեզերքի պայմաններում գրող գրիչ հայտնագործելու համար, իսկ ռուսներն այդ հարցը շատ հեշտ լուծեցին՝ օգտագործեցին մատիտ»: Ապագա ֆիլմը դեռ նախապատրաստական փուլում է՝ գրվում է սցենարը: