ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման վստահություն է հայտնել: Բըրնսը նշել է, որ «ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ակտիվ գործունեություն է ծավալել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը՝ Նիկոլաս Բըրնսն ասել է, որ դա շատ կարեւոր հանդիպում էր: «Մենք արդեն 15 տարի աշխատում ենք հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ դա այն բանի օրինակն է, թե ինչպես ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան կարող են համատեղ ջանքերով հակամարտություններ լուծել»: