Բեռլինի Քրեական պալատի դատավորի որոշմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաքում երեքշաբթի օրը ձերբակալված Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին իր ճակատագրին սպասելու է «Բեռլին-Մոաբիտ» բանտում: Ինտերպոլի միջազգային օրդերի հիման վրա կատարված Օքրուաշվիլիի ձերբակալման կապակցությամբ խափանման միջոցը մեղմելու, նրան բանտից գրավով կամ չմեկնելու վերաբերյալ ստորագրությամբ ազատելու հարցը «նույնիսկ չի դիտարկվել»: