«Պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ Մոսկվան ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ գրավյալ ադրբեջանական տարածքներն ազատելու համար»,- ասել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն` երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ հանդիպման ժամանակ: «Մենք կցանկանայինք, որ ռուսաստանյան կողմը, օգտագործելով Հայաստանի վրա իր ազդեցությունը, նրան ստիպեր ազատելու ադրբեջանական տարածքները»,- ասել է Ռասիզադեն: