Հայաստանը թիկունքից պետք է խփե՞ր

01/12/2007

Օրերս Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե պատերազմի տարիներին ՀՀ «քաղաքական ղեկավարությունները կատարում էին հանցագործություն՝ ԼՂՀ-ում թույլ չտալով ազատագրելու տարածքները»: Երեկ «Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս էր Սերժ Սարգսյանը համաձայնել 1993-97թթ. աշխատել այն ժամանակվա «հանցագործ իշխանությունների» հետ, Ս. Բաբայանը պատասխանել է. «1993-ի մայիսին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելուց հետո անհրաժեշտ էր նախարար նշանակել մի անձի, ով «ընդդիմության համար անխոցելի լինի»: «Ինքը (Ս. Սարգսյանը.- խմբ.) եկավ նրա համար, քանի որ դա ԼՂՀ-ում որոշված էր, եւ մենք խնդրել էինք, որ համաձայնություն տա: Կոնկրետ, որ կարողանանք մեր թիկունքը ապահովել, մեզ թիկունքից չխփեն: Սա եղել է իրական փաստը»,- ասել է նա: