Չի ստորագրում

01/12/2007

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության 3 անդամներ արդեն միացել են «Ժառանգության» նախաձեռնությանը՝ միջնորդելու, որպեսզի «ՍԻԼ գրուպի» մեջ մտնող «Պիցցա դի Ռոմա» սրճարանների ցանցի տնօրեն Գեւորգ Սաֆարյանի եւ Խաչատուր Սուքիասյանի ազգական, տպարանի սեփականատեր Մարտին Սուքիասյանի խափանման միջոցը փոխվի: Այս նախաձեռնության տակ ստորագրել են «Ժառանգության» բոլոր անդամները: Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով օրերս մամուլում աջակցություն էր հայտնել Խաչատուր Սուքիասյանին, կտրականապես հրաժարվել է ստորագրել երաշխավորագրի տակ: