Սամվել Բաբայանը դեռեւս վաղ է համարում գաղափարական համախմբման մասին խոսակցությունները` վստահեցնելով, որ եթե այս պահին ինչ-որ մեկը նման հայտարարություն անի, ապա «ինչ-որ մեկն անպայման կփորձի խանգարել»: Հենց այդ պատճառով, էլ, ըստ Ս. Բաբայանի` իրենք սպասելու են՝ մինչեւ ավարտվեն նախագահի բոլոր թեկնածուների առաջադրումները, որից հետո միայն կխոսեն համախմբման, գաղափարական դաշինքի ձեւավորման մասին: Սամվել Բաբայանն, ի դեպ, չի բացառել այլ զարգացումները: Օրինակ, նա խիստ կասկածում է, որ բոլոր առաջադրվողներն, ի վերջո, կքվեարկվեն: Այսինքն, ըստ Ս. Բաբայանի` նրանցից շատերն ինքնաբացարկ կհայտնեն: