ՀՀ Մաքսային պետական կոմիտեի Վերահսկողության վարչության պետ Լեւոն Կարապետյանը երեկ հերքել է շրջանառվող լուրերը, թե շուտով բարձրացվելու են հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային դրույքաչափերը: Նա նաեւ հայտարարել է, որ մաքսային դրույքաչափերի փոփոխություն չի եղել եւ չի էլ նախատեսվում: «Դրանք սահմանվում են միայն օրենքով»,- ասել է նա: