Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2010թ. առաջնության ընտրական մրցաշարում հանդես կգա E խմբում, որտեղ ընդգրկված են նաեւ Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Էստոնիայի թիմերը: Ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնությունը անցկացվելու է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մոտ երկու շաբաթ առաջ կայացած ասուլիսում հայտարարել էր, որ «ազգային հավաքականի առջեւ խնդիր է դրվելու հաղթահարել 2010 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլը եւ հանդես գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում», ինչի համար մեր թիմը պետք է խմբում զբաղեցնի առնվազն երկրորդ տեղը: