Նախօրեին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Էլիզաբեթ Երկրորդի որդին՝ արքայազն Չարլզը տիկնոջ՝ Քորնուելի դքսուհի Քամիլայի հետ քառօրյա այցով մեկնել է Թուրքիա: Երեկ թագաժառանգ Չարլզն ու Քամիլան այսօր Քոնիայում այցելել են 13-րդ դարի միստիկ փիլիսոփա եւ բանաստեղծ Մալվանա Ջալալ ալ-Դին ալ-Ռումիի դամբարան: Ավելի ուշ Չարլզը եւ Քամիլան մեկնել են Քոնիայից 40 կիլոմետր հարավ գտնվող Քաթալհոյուք, որտեղ հնագիտական պեղումներ իրականացնող բրիտանացիների արշավախումբը 9 հազար տարվա նորքարեդարյան (նեոլիթ) բնակատեղի է հայտնաբերել: Այսօր թագաժառանգը տիկնոջ հետ կմեկնի Անկարա, որտեղ կայցելի մի ռեաբիլիտացիոն բժշկական կենտրոն: Երեկոյան ամուսիններին ճաշի է հրավիրելու նախագահ Աբդուլլահ Գյուլը: Հաջորդ օրը Չարլզը եւ Քամիլան կայցելեն Ստամբուլ եւ Իզմիր: