«ԱՌԿԱ»-ի փոխանցմամբ` Հայաստանը որոշել է անդամակցել Եվրասիական զարգացման բանկին, որը 2006թ. հիմնել են Ռուսաստանն ու Ղազախստանը: Բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 21-ին Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայանը Մոսկվայում հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը կայացրել է բանկին անդամակցելու քաղաքական որոշում: Հայկական կողմը հետաքրքրություն է հայտնել Երեւանում բացել Եվրասիական զարգացման բանկի մասնաճյուղ: Սպասվում է, որ հաջորդ քայլը լինելու է Հայաստանում բանկի գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքումը: Հայաստանի պատվիրակությունը նաեւ առաջարկել է բանկին մի շարք ներդրումային նախագծեր, մասնավորապես էներգետիկայի ոլորտում: Խոսքը մասնավորապես կարող է լինել Եվրասիական բանկի պոտենցիալ մասնակցության մասին Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցման գործին, որը, հավանաբար, կարժենա մոտ 1,5 միլիարդ դոլար: