Թույլատրել են

26/11/2007

Թբիլիսիի քաղաքապետարանը ընդդիմությանը թույլատրել է նոյեմբերի 25-ին հանրահավաք ու երթ անցկացնել: Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ազգային խորհուրդը մտադիր է առաջիկա կիրակի օրը Քուռ գետի առափնյա Ռիկե հրապարակում իր կողմնակիցների հանրահավաք անցկացնել, այնուհետեւ երթով շարժվել դեպի Վրաստանի խորհրդարանի շենքը: Այս կերպ ընդդիմությունը մտադիր է «դատապարտել իշխանությունների գործողությունները նոյեմբերի 7-ի հանրահավաքի մասնակիցների նկատմամբ եւ պահանջել «Իմեդիի» հեռուստահաղորդումների վերսկսումը»: