Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել ԵԱՀԿ-ին՝ առավել ակտիվ ջանքեր գործադրել բազմամյա ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: «ԼՂՀ հարցը սառեցված վիճակում է: Անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առավել ակտիվ ջանքեր գործադրի այն կարգավորելու համար: Առայժմ դրանք արդյունք չեն բերում»,- երեկ Թբիլիսիում հայտարարել է նա: Ա. Գյուլի կարծիքով՝ «մինչեւ Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատումը այդ նախագծի իրականացմանը Հայաստանի մասնակցությունն անհնարին է»: «Անիրատեսական կլինի ակնկալել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության նախագծին ՀՀ-ի մասնակցությունը մինչեւ ղարաբաղյան հակամարտության լուծումը»,-ասել է նա: