Արդեն ընթացքի մեջ են Երեւանի Կարապի լիճը որպես սահադաշտ գործարկելու նախապատրաստական աշխատանքները: Այն շահագործման կհանձնվի, երբ անհրաժեշտ ջերմաստիճան լինի, այսինքն` +8 եւ ցածր: Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այս տարի քաղաքապետարանի աջակցությամբ մեծացվել է չմուշկների բազան, իսկ այցելուների հանգիստն առավել հաճելի դարձնելու համար կկազմակերպվեն շոուներ, բազմաթիվ դիտարժան միջոցառումներ: