Դիլիջան քաղաքից հյուսիս` Ջուխտվանք եկեղեցու մոտակայքում, նոյեմբերի 17-ին, ժամը 14:08-ին, ձորն է ընկել ամենագնաց մի մոտոցիկլետ: Փրկարար ծառայության աշխատակիցներն ահազանգից անմիջապես հետո «Անկյուններ» կոչվող ձորից պատգարակով դուրս են բերել Հունգարիայի քաղաքացի, 1969թ. ծնված Պյոտր Դյուրիցային: Տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց: