Միավորված վրացական ընդդիմությունը, որի մեջ մտնում են 9 կուսակցություններ ու շարժումներ, նոյեմբերի 25-ին Թբիլիսիի կենտրոնում ցույց է անցկացնելու «Իմեդի» հեռուստաընկերության հաղորդումները վերսկսելու պահանջով: «Մենք լայնածավալ ցույց կանցկացնենք «Իմեդի» հեռուստաընկերության նկատմամբ սահմանափակումները վերացնելու պահանջով: Մենք կհաղթենք բռնության ու գրաքննության դեմ մղվող պայքարում, եւ այդ հաղթանակը կգա հունվարի 5-ին»,- ասել է Ժողովրդի կուսակցության առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին: