Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանի պատգամավոր, Պլեսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկն օրերս ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ: Այս փոխնախագահությունը կենտրոնացնում է այն ամուր կապերը, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ միավորում են Օ-դը-Սեն շրջանի հայկական համայնքը: «Այս մանդատի շրջանակներում Ֆ. Պեմեզեկը ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի հետ դիվանագիտական ամուր հարաբերությունների զարգացման գործին, որին նա արդեն նպաստում է` լինելով Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետը, որը Երեւանի Արաբկիր համայնքի հետ արդյունավետ համագործակցության մեջ է: Լինելով Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահը` Ֆ.Պեմեզեկը ցանկանում է, որպեսզի Ֆրանսիան իր բոլոր ջանքերը գործադրի իրականացնելու համար Հայաստանի ակտիվ զարգացման անհրաժեշտ քաղաքական աջակցությունը»,- հաղորդում է Ֆ. Պեմեզեկի լրատվական ծառայությունը: