Մեր մեքենաները՝ Իլյիչեւսկում

21/11/2007

Երեկ «Ասպարեզ» լրագրողական ընկերությունը տեղեկացրեց, որ Ուկրաինայում, Իլյիչեւսկ քաղաքում Փոթի եկող լաստանավի իրենց հերթին են սպասում ավելի քան 30 հայկական բեռնատար եւ մոտ 70 մարդատար ավտոմեքենաներ: Դրանց մեծ մասը սպասում է արդեն 1-4 շաբաթ: Վարորդների ահազանգերի համաձայն, լաստանավերը տեղափոխում են միայն երկաթուղային վագոններ եւ ոչ մի ավտոմեքենա: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Ասպարեզի» հարցումներին պատասխանել են, թե առայժմ պարզ չէ, թե երբ կկարողանան այդ ավտոմեքենաները տեղափոխվել լաստանավով, նախարարության համար առաջնահերթ է երկաթուղային բեռների տեղափոխումը: Իրադրության մասին վարորդները պատրաստվում են դիմել Ուկրաինայում ՀՀ դեսպանատուն: