Նոր վարչապետ

21/11/2007

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը: Ակնկալվում է, որ խորհրդարանականները կառավարության ծրագիրը եւ նրա վստահության հարցը կքննարկեն նոյեմբերի 22-ին: Վրաստանի նախկին կառավարությունը՝ Զուրաբ Նողաիդելիի գլխավորությամբ, հրաժարական է տվել անցած շաբաթավերջին: Նոր վարչապետ է նշանակվել Lադո Գուրգենիձեն, ով նախկինում զբաղեցնում էր Bank of Georgia դրամատան վերահսկող խորհրդի նախագահի պաշտոնը: Կառավարության կազմում փոխվել են միայն կրթության եւ փախստականների հարցերով նախարարները: