1998-2007թթ. ցուցանիշներով Հայաստանում վերջին 10 տարում ամենամեծ ներդրումները կատարվել են կապի ոլորտում: Այս ոլորտում ուղղակի ներդրումները կազմում են 407.3մլն դոլար: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է էլեկտրաէներգիայի եւ գազի արտադրությունը` 250.8մլն դոլար: Երրորդ տեղում` 197մլն դոլար ցուցանիշով հանքարդյունաբերությունը կարողացել է առաջ անցնել սննդամթերքի եւ խմիչքի արտադրությունից, որը կազմում է 176.8մլն դոլար: Բավական անհեռանկար վիճակում է գտնվում էլեկտրական սարքավորումների արտադրությունը` 186.000 դոլար, սոցիալական ծառայությունների մատուցումը` 314.000 դոլար, ցամաքային տրանսպորտի գործունեությունը` 10.000 դոլար: Տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարված ՏՏ ոլորտում այս ցուցանիշը 40մլն դոլար է կազմում, իսկ կրթությանը 10 տարում բաժին է հասել 5.6մլն դոլար կամ տարեկան 560.000 դոլար: