Քննարկելու են ԼՂՀ հարցը

19/11/2007

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը՝ մեկնաբանելով Ալիեւի՝ նոյեմբերի 19-20-ը Ֆրանսիա կատարելիք աշխատանքային այցը:

Նշենք, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություն է: