Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ դատավարությունը: Տեղական օրենքներին համապատասխան՝ դատաքննությունը կարելի է վարել նաեւ մեղադրյալի բացակայության դեպքում: Քաղաքային դատարանի նիստի սկսվելուց առաջ Օքրուաշվիլիի փաստաբան Էկա Բեսելիան լրագրողներին հայտարարել է, որ «նիստում վերստին առաջադրելու է դատաքննությունը մեկ ամսով հետաձգելու հարցը»: Նա հայտնել է, որ համապատասխան միջնորդությունը մի քանի օր առաջ դատարան է ներկայացվել «գործի նյութերի հետ մանրակրկիտ ծանոթանալու անհրաժեշտության» կապակցությամբ: