Գտնվել են 2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի աղետի ենթարկված «Ա 320» օդանավի երեք ուղեւորների դիակները եւ ինն ուղեւորների մարմնի մասերը: Փորձաքննությամբ հաստատվել է զոհվածների ինքնությունը: Այս մասին արդեն տեղյակ է պահվել զոհվածների հարազատներին: Այդ աճյունները, ամենայն հավանականությանբ, Սոչիից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան կտեղափոխվեն նոյեմբերի 15-ին: Ինչպես տեղեկացրել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը, կառավարությունը հանձնարարականներ է տվել համապատասխան ծառայություններին` զոհված ուղեւորների աճյունները հարազատներին հանձնելու համար: Գտնվածներից հինգը Երեւանից են, մյուսները` Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի եւ Լոռու մարզերից: