Ախ այդ բյուջեն

16/11/2007

2008թ. բյուջեի եկամտային մասը կազմելու է 766 մլրդ դրամ՝ 2007թ. 490 միլիարդի փոխարեն: Ազգային ժողովում բյուջեն ներկայացնելիս ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ասաց, թե եկող տարի 50 մլրդ դրամ պետք է հավաքվի վարչարարության արդյունքում, այսինքն` տնտեսության ստվերային հատվածի հաշվին: Մնացած մասը պետք է ավելանա տնտեսության աճի հաշվին: Միայն հարկային եւ մաքսային մարմինների կողմից հավաքագրվող հարկերն ու տուրքերը կազմում են 595 մլրդ դրամ: Պարզ է, որ այս գումարի մեծ մասը՝ 365 մլրդ դրամը կամ այսօրվա փոխարժեքով մոտ 1 մլրդ 125 մլն դոլարը բաժին է ընկնում է Հարկայինին: Իսկ հարկերի հիմնական մասը պետք է ապահովի ավելացված արժեքի հարկատեսակը՝ Վ. Խաչատրյանի ասելով` մոտ 68 տոկոսը, որին էլ բաժին է ընկնում շրջանառության արժեքի 20 տոկոսը: