Նոյեմբերի 13-ին Մոսկվայից Փարիզ է մեկնել Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան գեղասահքի զույգը, որը կմասնակցի այստեղ կայանալիք աշխարհի գավաթի առաջին փուլի մրցաշարին: Գեղասահորդների հետ մեկնել են նաեւ նրանց մարզիչ Ա. Ժուլինը եւ խորեոգրաֆ Լ. Վլասովան: Ի դեպ, ամերիկահայ տաղանդավոր գեղասահորդ, միջազգային հեղինակություն ունեցող մարզիկ Ալեն Գաղինջյանը ցանկություն է հայտնել հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո գեղասահքի տղամարդկանց միջազգային մրցումներում: