Երեւանով` Մոսկվա

14/11/2007

Վրաստանի իշխանությունների կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված ՌԴ-ի դեսպանության երեք դիվանագետներ երեկ առավոտյան ավտոմեքենաներով Թբիլիսիից ուղեւորվել են Երեւան, որտեղից ինքնաթիռով կմեկնեն Մոսկվա, քանի որ անցյալ տարվա հոկտեմբերից Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն չկա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ ՌԴ-ի դեսպանության մի քանի աշխատակիցներ «Վրաստանում զբաղվում էին քայքայիչ լրտեսական գործունեությամբ»: