Օրերս Բեյրութում, կյանքի 71-րդ տարում, մահացավ Սիմա Թասլաքյանը՝ բանտարկված Ժիրայր Սէֆիլյանի մայրը: Նրա առողջությունը կտրուկ վատացավ որդու ձերբակալությունից անմիջապես հետո: Բանտարկության ձգձգվելու մասին հերթական լուրը ստանալուց հետո, մի քանի օր առաջ նա դարձյալ տեղափոխվել էր հիվանդանոց: Անահիտ Բախշյանի եւ «Ժառանգություն» խմբակցության այլ պատգամավորների միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը որոշում էր կայացրել՝ մոր մահվան առիթով 1-2 օրվա արձակուրդ տրամադրել Ժ.Սէֆիլյանին: Վերջինս, սակայն, հրաժարվել է դրանից, չընդունելով «հումանիզմի այդտեսակ կեղծ դրսեւորումը»: