Ադրբեջանը պատասխանում է

12/11/2007

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը Հայաստանին խորհուրդ է տվել «կառուցողական քայլեր» ձեռնարկել: «Հայաստանն ավելի ճիշտ կաներ, եթե կառուցողական քայլեր ձեռնարկեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված «հաջորդ քայլն» ակնկալելու փոխարեն»,- «Թուրանի» փոխանցմամբ՝ այսպես է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հազար Իբրահիմը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե պաշտոնական Երեւանը նոր առաջարկներ է սպասում համանախագահներից: «Մենք սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ քայլին՝ տարածաշրջան նրանց այցից հետո»,- նախօրեին հայտարարել էր Վ. Օսկանյանը: