Հաստատել են

12/11/2007

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում սկսված բուռն քննարկումները երկրում ատոմակայաններ կառուցելու ծրագրի շուրջ շարունակվել են մինչեւ կեսգիշեր: Թուրքիան մտադիր է 3 ատոմակայան կառուցել՝ 5000 մեգավատտ ընդհանուր հզորությամբ: Նախատեսվում է արդեն 2012թ. շահագործել ատոմակայանները՝ նվազեցնելու երկրի կախվածությունը դրսի էներգակիրներից: Ատոմակայաններից մեկը նախատեսվում է կառուցել սեւծովյան նավահանգիստներից մեկի՝ Սինոպ քաղաքի մոտ, ինչի դեմ բողոքում են տեղացիներն ու բնապահպանները: Խորհրդարանում ընդունված ծրագիրն ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի երկրի նախագահի կողմից: