Ընտրությունների օրը կճշտվի

09/11/2007

Նախագահական ընտրությունների օրն, ըստ «Սահմանադրության` փետրվարի 19-ն է, սակայն այդ ամսաթիվը հրապարակելու պաշտոնական իրավունքը վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ըստ Սահմանադրության, ԿԸՀ նախագահը դա պարտավոր է անել ընտրության օրվանից առնվազն 100 օր առաջ, այսինքն` մինչեւ նոյեմբերի 11-ը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Հանրային ռադիոյով, Հանրային հեռուստատեսությամբ անպայման հանդես կգա հաղորդագրությամբ, եւ մինչեւ ամսի 11-ը դա տեղի կունենա»,- «Ազատությանն» ասել է ԿԸՀ-ի քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը: