Աշխատաշուկայի հետազոտություն

09/11/2007

Հանրապետության գյուղական համայնքներում 2006թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է աշխատաշուկայի հետազոտություն` «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պատվերով: «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի փոխանցմամբ` ուսումնասիրության նպատակն էր՝ ՀՀ բոլոր մարզերից ընտրված գյուղերում գնահատել զբաղվածության աստիճանը, տեսակը, զբաղվածության տեւողությունը, համայնքին պատկանող հողերի չափը (մեկ անձի չափաբաժինը), եկամուտները, ընտանիքի չափահաս անդամների թվաքանակը եւ գյուղի հնարավոր զարգացման ուղիները: Ընտրության հարցում հաշվի է առնվել համայնքի բնակչության թիվը, գործազրկության մակարդակը (մարզի), բնակավայրի աշխարհագրական դիրքը, հեռավորությունը մարզկենտրոնից, տարածաշրջանի աշխատանքային ռեսուրսները, միգրացիոն գործակիցը, փախստականների առկայությունը, բնակավայրի սահմանամերձ լինելը, հողի օգտագործման պիտանելիությունը, գործատուների թվաքանակը: Ուսումնասիրության արդյունքների վերլուծության, ինչպես նաեւ՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա կմշակվի ռազմավարություն՝ իրական գործազրկության մակարդակի բացահայտման, նպատակային ծրագրերի, միջոցառումների մշակման եւ իրականացման համար: