Վրաստանի Արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին կոչ է արել Ռուսաստանին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին եւ ձեռնպահ մնալ ոչ կոռեկտ հայտարարություններից: Երեկ Բեժուաշվիլին ՌԴ իր պաշտոնակցի արած հայտարարությունների կապակցությամբ պարզաբանումներ տալու համար իր մոտ է հրավիրել Վրաստանում Ռուսաստանի դեսպանին: Իսկ Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն լրագրողների հետ զրույցում նշել է, թե` «Ռուսաստանի արտգործնախարարը լավագույն կյանք է մաղթել վրաց ժողովրդին, եւ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել դրան»: