Գունավոր նախագահացու

07/11/2007

Ընդդիմադիր համարվող մի քանի կուսակցապետեր շարունակում են «Մետելիցա» սրճարանում սկիզբ առած հանդիպումների շարքը՝ մինի-միասնական թեկնածու պեղելու հույսով: Այդ հավաքների սակավաթիվ մասնակիցներն առայժմ ձեռնպահ են մնում կոնկրետ անուն նշելուց, սակայն հավանաբար այդ ցանկից որպես նախագահի թեկնածու կառաջադրվի Արտաշես Գեղամյանը: Վերջինս շատ է կարեւորում այն, որ քաղաքական դաշտը չպետք է սեւ ու սպիտակ լինի, ու անհրաժեշտ են նաեւ այլ գույներ: