Աղետ կլինի

07/11/2007

ԼՂՀ հակամարտության կարգավորումն Ադրբեջանը կդարձնի հզոր երկիր՝ տնտեսական եւ քաղաքական տեսակետից: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական գործերով տեղակալ Դենիել Ֆրիդը Բաքվում ամերիկյան բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ: «APA» գործակալության փոխանցմամբ՝ Դ.Ֆրիդը կարծիք է հայտնել, թե «կարգավորման Կոսովոյի մոդելը չի հանդիսանում եւ չի կարող նախադեպ լինել ԼՂՀ կամ որեւէ այլ հակամարտության համար, քանի որ այդ ամենն անչափ անհատական գործընթացներ են»: «Տվյալ տարածաշրջանում շատ կարեւոր է վերականգնել կայունությունը,- ասել է Ֆրիդը՝ հավելելով,- Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությունը նրան օգնում է կայունանալ»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ «ռազմական գործողությունների վերականգնումը, անկախ պատճառներից, աղետ կլինի երկու երկրների համար էլ»: