Լավ կլինի, որ լավ լինի

07/11/2007

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը day.az-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ նախագահի ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի միջեւ: Նրա խոսքերով՝ Տեր-Պետրոսյանի վերադարձը ստիպում է լրջորեն վերագնահատել թեկնածուների շանսերը, քանի որ ՀՀ առաջին նախագահը քաղաքական լուրջ ֆիգուր է: Հարցին, թե, այնուամենայնիվ, ո՞ւմ շանսերն են ավելի մեծ, Զատուլինը պատասխանել է, թե հաղթանակի զգալի շանսեր ունի վարչապետ Սերժ Սարգսյանը, սական Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի շատ համակիրներ: Զատուլինը կանխատեսել է բուռն ընտրապայքար: Իսկ հարցին, թե ո՞ր թեկնածուն է նախընտրելի ՌԴ-ի համար, Զատուլինը պատասխանել է, թե ՌԴ-ին ձեռնտու է, ու ՀՀ ընտրություններն անցնեն առանց ցնցումների եւ չհանգեցնեն հասարակության բեւեռացման: Նրա գնահատմամբ՝ թե՛ Լ.Տեր-Պետրոսյանը, թե՛ Ս.Սարգսյանը հայամետ գործիչներ են, եւ սխալ է նրանց ռուսամետ կամ արեւմտամետ ներկայացնելը: