Դիրքորոշումը չի փոխվել

07/11/2007

Օրերս ֆրանսիական հայտնի «Figaro» թերթի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նոր իշխանությունների օրոք Հայաստանի հանդեպ Փարիզի դիրքորոշման փոփոխություն նկատո՞ւմ է, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Ես նկատում եմ դիրքորոշման միաժամանակ եւ՛ շարունակման, եւ՛ բեկումնային տարրեր»: Նրա խոսքերով՝ ՀՀ-ն երբեք չի դժգոհել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի քաղաքականությունից: «Ընդհակառակը, քանզի նրա նախագահության օրոք Փարիզի եւ Երեւանի հարաբերությունները շատ ջերմ էին: Սակայն պետք է նաեւ նշել, որ ՀՀ-ի համար կարեւոր այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ Թուրքիան, Հարավային Կովկասը եւ Միջերկրածովյան միության նախաձեռնությունը, ֆրանսիական այժմյան դիվանագիտությունը մեզ ավելի դինամիկ է թվում»,- ասել է Ս. Սարգսյանը: