Փոփոխվեց

07/11/2007

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկած փոփոխությունները: Այդ փոփոխությունների համաձայն` այսուհետ նախագահի թեկնածու կարող է առաջադրել միայն մեկ կուսակցություն: Կամ էլ թեկնածուն ինքը պետք է ինքնառաջադրվի: Այս փոփոխություններին դեմ արտահայտվող «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները գտնում էին, որ նախագահի ընտրություններից անմիջապես առաջ պետք չէր օրենքում նման փոփոխություններ անել, եւ հետո՝ դա սահմանափակում է կուսակցությունների եւ թեկնածուի իրավունքները: Հիշեցնենք, որ այս փոփոխություններով ավելացվում է նաեւ թեկնածուի ընտրական գրավը. նախագահի թեկնածուն որպես գրավ պետք է վճարի ոչ թե 5 միլիոն, այլ` 10 միլիոն դրամ: