«Մենք 1994-ից լսում ենք ադրբեջանական մամուլի եւ ղեկավարների կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունները: Հայկական կողմն իր նախաձեռնությամբ երբեք չի խախտում այդ ռեժիմը, այն երբեմն խախտում են ադրբեջանցիները, ինչին մենք պատասխանում ենք, պատասխանել ենք եւ կպատասխանենք: Կցանկանայի, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությունը հսկողության տակ վերցներ իր զինված ուժերը, որպեսզի շփման գծում հրադադարի խախտում չլինի»,- երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: