Գնացել է Մոսկվա

07/11/2007

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպել է ավելի քան 60 ռուսաստանաբնակ հայ գործարարների, հասարակական եւ մշակութային գործիչների հետ: Հանդիպման սկզբում Բ. Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակը, բանակաշինության եւ բանակցային գործընթացները: ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն առաջարկել է հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծել համապատասխան խմբեր` ԼՂՀ-ում անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու եւ հստակ առաջարկներ ներկայացնելու համար: