Նյու Յորքի Իտալիայի մշակութային ինստիտուտում նոյեմբերի 6-ին կցուցադրվի իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը: Իտալահայ գրող Անտոնիա Արսլանի գրքի մոտիվներով նկարահանված ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած ընտանիքի մասին:
Նշենք, որ «Արտույտների ագարակն» այս տարի ցուցադրվել է նաեւ Բեռլինի միջազգային կինոփառատոնում: