Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ առաջիկայում միավորվելու են Կառավարությանն առընթեր Հարկային եւ Մաքսային ծառայությունները: Նոր միավորված կառույցը, ըստ նույն տեղեկությունների, ղեկավարելու է ներկայումս Հարկային ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Բաղդասարյանը: Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված լուրերի, ՄՊԿ ղեկավար Արմեն Ավետիսյանն օրերս լքել է Հայաստանը, եւ բացառված չէ, որ այլեւս չվերադառնա: