Դատապարտում են

04/11/2007

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը ս/թ սեպտեմբերի 7-ին հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին հանդիպել, երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու, հանրապետության շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումները չեզոքացնելու նպատակով, հասնել քաղաքական կոնսենսուսի: Սակայն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր առանձին քաղաքական կուսակցություններ եւ նրանց առաջնորդները, չանսալով մեր հորդորներին, նախընտրեցին փոխադարձ մեղադրանքների անհեռանկար մարտավարությունը: Դրա արդյունքում տեղի ունեցան երկրի համար այնպիսի անպատվաբեր զարգացումներ, ինչպիսիք էին հոկտեմբերի 23-ի հայտնի դեպքերը: ԱՄԿ» նախագահությունը խստորեն դատապարտում է ուժի անօրեն եւ չարդարացված կիրառումը: «Ազգային Միաբանություն կուսակցությունը» շարունակելու է ուշադրությամբ հետեւել եւ անհրաժեշտության դեպքում կրկին անդրադառնալ հոկտեմբերի 23-ի առնչությամբ ընթացող քննչական գործողություններին, դրանց գնահատմանը:

«ԱՄԿ»