Չե՞ն թանկանալու

04/11/2007

2008թ. կսկսվի առանց սակագնային փոփոխությունների: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ: Ըստ նրա, էներգետիկ համակարգում կվերանայվեն ներհամակարգային սակագները, որոնք սակայն վերջնական սակագների վրա ազդեցություն չեն ունենա: Գազամատակարարման համակարգում դրամի արժեւորման արդյունքում սպասվում է, որ «ՀայՌուսգազարդը» կունենա հավելյալ 800 մլն դրամի շահույթ: Սակայն ընկերությունը գազամատակարարման համակարգին նոր սպառողների միացման եւ համակարգի անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարել է 6 մլրդ դրամի ներդրում, հետեւաբար՝ այս բնագավառում սակագների նվազեցում չի լինելու: Անդրադառնալով սակագների վրա դրամի արժեւորման ազդեցությանը, Ռ. Նազարյանն ասել է, որ եթե վերջին տարիներին դոլարը չարժեզրկվեր, ապա էլէներգիայի սակագինը ներկա 25 դրամի փոխարեն կկազմեր 32,5 դրամ: