Անձը չեն «ուսումնասիրել»

04/11/2007

Դատապարտյալներին վաղաժամկետ ազատ արձակող «անկախ» հանձնաժողովն այս ամիս չի լսի Վարդան Մալխասյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը: Ժիրայր Սէֆիլյանն ու Վարդան Մալխասյանն այս տարի ավելի վաղ դատապարտվել են համապատասխանաբար 1,5 եւ 2 տարվա ազատազրկման: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչության հանձնաժողովը Ժիրայր Սէֆիլյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցն ընդհանրապես չի քննարկել, որովհետեւ անցած ամիս հիմնարկի ղեկավարությունը Ժիրայր Սէֆիլյանին հայտնել էր նկատողություն: Ուստի, նրա վաղաժամկետ ազատ արձակման հարցը կարող է լսվել միայն տույժը մարելուց հետո: Վարդան Մալխասյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը իր պաշտպանյալի վաղաժամկետ ազատ արձակելու մասին միջնորդություն չի ներկայացնելու համապատասխան հանձնաժողովին՝ հիմնարկն պետի ձեւակերպմամբ՝ «անձը ուսումնասիրված չլինելու պատճառով»: