ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Կուլիկովն այն կարծիքին է, որ «ավելի լավ կլինի» ղարաբաղյան հակամարտությունը լուծել ԱՊՀ շրջանակներում: «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստեղծված իրադրությունից միակ ելքը միջինտեգրացիոն գործընթացների խորացումն է: Խոսքը հետխորհրդային տարածքում առավել սերտ կապերի եւ ԱՊՀ-ի ամրապնդման մասին է: Միայն նորացված հետխորհրդային միության շրջանակներում կարելի է լուծել այդ հարցերը»,- ասել է Կուլիկովը: Ըստ ռուսաստանցի խորհրդարանականի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մոտալուտ լուծման քիչ հնարավորություններ կան, որովհետեւ այդ հակամարտությունը «ձեռնտու է արտաքին ուժերին»: