ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում կոնյակի արտադրության ծավալն աճել է 76,5 տոկոսով եւ կազմել 9,5 միլիոն լիտր: Իսկ գինու արտադրությունը նույն ժամանակահատվածում աճել է 22,9 տոկոսով` կազմելով 2,3 միլիոն լիտր: Արտադրվել է 8,8 միլիոն լիտր օղի եւ 232,3 հազար լիտր շամպայն-գինիներ: